Լարսում դեպի դրական որոշակի փոփոխություն կա, հերթը նվազել է. փոխնախարար
Լարսի անցակետում դեպի դրական որոշակի փոփոխություն կա: Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Նախօրեին ուշ երեկոյան նա տեղեկացրել էր, որ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար: Առավոտյան արդեն, ինչպես նշում է փոխնախարարը, ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ:
«Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»,- գրել է Փամբուխչյանը:
Նշենք, որ ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: