26.11.2024
Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Կարեն Ղազարյանին
prev Նախորդ նորություն

Կրեմլի համար անընդունելի է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային խաղացողների հայտնվելը

ԶԼՄ-ների տեղեկություններով ռուսական զորքերը լայնածավալ զորավարժություններ են սկսել Աբխազիայում:


Զուգահեռաբեր Վրաստանում տեղի են ունենում զորավարժություններ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի այլ երկրների մասնակցությամբ:


Քաղաքագետ Արկադի Դուբնովը հայտարարել է, որ Աբխազիայում, որտեղ ՌԴ-ն ունի ռազմակայան, զորավարժությունների անցկացումը տրամաբանական է: Ըստ նրա, Մոսկվան այս կերպ կրկին անգամ ցույց է տալիս իր հատուկ շահերը Հարավային Կովկասում:


Նրա խոսքով, Կրեմլի համար անընդունելի է այդ տարածաշրջանում արտատարածաշրջանային խաղացողների հայտնվելը:

Քաղաքագետը հավելել է, որ ՌԴ-ն այս կերպ ցույց է տալիս կարմիր գծերն Արևմուտքի հետ հարաբերություններում, հատկապես ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված: