20.04.2025
Քոչարյանը ստում է ու ատում մեր ժողովրդին. Արման Մուսինյանի արձագանքը
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հերքում է "մարտի 1-ի գործով" իր դեմ ներկայացրած մեղադրանքը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հերքում է "մարտի 1-ի գործով" իր դեմ ներկայացրած մեղադրանքը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այժմ նիստ է անցկացնում ՀՔԾ-ի կողմից ներկայացված միջնորդության հարցով` Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:


Խաչատուրովը, ով 2008 թվականին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Այն հարցին, թե արդյոք ընդունում է իր դեմ ներկայացված մեղադրանքը, Խաչատուրովը պատասխանեց՝ ոչ:


Այժմ դատական նիստն ընդմիջվել է պաշտպանությանը առաջադրված մեղադրանքներին ծանոթանալուն բավարար ժամանակ տրամադրելու նպատակով


Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:


Քոչարյանին ու Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Փաշինյան․ Գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի ԵԱՏՄ երկրների համագործակցությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար