27.11.2024
3 հազար զինծառայողներ. ՀՀ ռուսական ռազմաբազայում սկսվել են լայնածավալ զորավարժություններ
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է բարձրացնի իր կոմունիկացիաների անվտանգության մակարդակը

Հայ-ադրբեջանական սահմանի թե Տավուշի, թե Նախիջևանի հատվածում իրավիճակը հանգիստ է: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի ուղղությամբ կարճատև կրակոցներ, ըստ Հովհաննիսյանի, եղել են հուլիսի 19-ին, տուժողներ չեն եղել:


Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի կյանքի ճանապարհ հանդիսացող, ռազմավարական նշանակություն ունեցող կոմունիկացիաներին` ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհին, ինչպես նաև նախիջևանյան հատվածից` ՀՀ-ԼՂՀ ճանապարհին ու Հայաստան-Իրան ճանապարհին:


Բաքուն ցանկանում է այդ կերպ նախանշել այն հնարավոր գործողությունները, որը նրանք իրականացնելու են ապագա պատերազմում`հարվածի տակ պահելով արյունատար անոթների դեր կատարող հայաստանյան ճանապարհները, որոնք ունեն թե տնտեսական նշանակություն`արտահանման, ներկրման գործողություններն իրականացվում են Վրաստանի ու Իրանի տարածքով, ինչպես նաև ռազմական`զորքերի տեղաշարժ որոշ հատվածներից դեպի Արցախ և այլն:


Ադրբեջանը փորձելու է նաև կրակի տակ պահել ՀՀ-Արցախ երկրորդ ճանապարհը`Քարվաճառ-Մարտակերտ հատվածը`այն դարձնելով հնարավորինս անանցանելի`վնասելով ճանապարհը կամ անօդաչուների ու հրետանու միջոցով դժվարանցանելի դարձնել այն ծանր զինտեխնիկայի և զորքերի տեղաշարժի համար:


ՀՀ-ն ու Արցախը պարտավոր են առավելագույն կերպով ապահովել այդ կյանքի ճանապարհների անվտանգությունը, թե ինժեներական լուծումների միջոցով, թե ռազմական կառույցներ ու ենթակառուցվածքներ ստեղծելով` ՀՕՊ, РЭБ և այլն:


Բացի այդ, Ադրբեջանը պետք է գիտակցի, որ հարվածելով ՀՀ-ի կարևորագույն կոմունիկացիաներին նրանք ի պատասխան հարված են ստանալու իրենց Գյանջա-Ղազախական տնտեսական շրջանով անցնող կոմունիկացիաներին` Ադրբեջան-Վրաստան երկաթուղի, միջպետական ճանապարհ, էլեկտրահաղորդակցության գծեր, նավթա և գազամուղեր, որոնք Ադրբեջանն կտրելու են Վրաստան-Թուրքիա ուղղությունից:


Նրանք ստիպված են լինելու Նախիջևանը թողնել միայն Թուրքիայի հույսին կամ կապ պահպանել Իրանի տարածքով` մեծ հարց է, թե ինչպես իրեն կպահի Իրանն այս պարագայում`չմոռանանք, որ Թեհրանը միշտ էլ դժգոհել է Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերություններից: