27.11.2024
Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղության ու կայունության սպառնալիքն են. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետի պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:


«Խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզնից յուրաքանչյուրին՝ գործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ։


Այդ առումով, ակնկալում եմ ներողամտություն մեր բոլոր այն համաքաղաքացիներից, որոնց հետ մեր համատեղ ճանապարհն ընդհատվում է։ Շնորհակալությունս եմ հայտնում Երևանի ավագանու իմ գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, գործընկեր կառույցներին և անհատներին՝ համատեղ աշխատանքի ու միասին անցած ուղու համար», - ասել է նա հրաժարականի տեքստում: