28.11.2024
Թուրքիայում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանը պայմաններ է ներկայացրել ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի կնքման համար

Եվրախորհրդարանը մի շարք պայմաններ է ներկայացրել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման համար: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:


Եվրախորհրդարանի հաղորդագրությունում ասվում է, որ ապագա համաձայնագիրը պետք է ապահովի հիմնական ազատությունները, ինչպես նաև ենթադրի պայքար կոռուպցիայի, փողերի լվացման, հարկերից խուսափելու դեմ: Առանցքային պայմաններից մեկն է քաղբանտարկյալների ազատ արձակումը:


Խորհուրդ պարունակող փաստաթուղթը, ուղղված ԵՄ- Ադրբեջան համապարփակ համաձայնագրի հարցով բանակցությունների վարողներին, ընդունվել է ձայների` 564 կողմ, 69 դեմ, 47 ձեռնպահ հարաբերակցությամբ: