Թուրքիայում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները
Թուրքիայում հրապարակել են հունիսի 24-ին կայացած վաղաժամ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում համաժողովրդական քվեարկության արդյունքները, հաղորդում է Anadolu-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենի խոսքով, «Ժողովրդական դաշինքից» Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին, որը ձեւավորվել է Արդարություն եւ զարգացում եւ Ազգայնական շարժում կուսակցություններից, քվեարկել է 26 մլն 330 823 մարդ (52,59 տոկոս):
Քվեարկության վերջնական արդյունքների համաձայն, երկրի ղեկավարի պաշտոնի համար մնացած թեկնածուները ստացել են՝ Հանրապետական Ժողովրդական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեն (30.64 տոկոս), İYİ ղեկավար Մերալ Ակշեները (7.29 տոկոս), Ժողովուրդների ժողովրդական կուսակցության ղեկավար Սելահատին Դեմիրտաշը (8,40 տոկոս), Saadet կուսակցության նախագահ Թեմել Կարամոլլաօղլուն (0,89 տոկոս), «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դոգու Պերինչեքը (ձայների 0,20 տոկոսը):
Այսպիսով, Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ստացել է 295 մանդատ, Հանրապետական ժողովրդական կուսակցությունը` 146 մանդատ, Ժողովուրդների ժողովրդական կուսակցություն` 67 տեղ, Ազգայնական շարժում կուսակցությունը` 49 մանդատ, İYİ կուսակցությունը` 43 մանդատ: