Ուկրաինան կունենա կեսմիլիոնանոց բանակ. Տուրչինով
Ուկրաինայում ստեղծվող տարածքային պաշտպանության համակարգը մասշտաբային ռազմական դիմադրության պայմաններում երկրի պաշտպանության գրավականն է ու հիմքը։ Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը Չեռնիգովի մարզի «Գոնչարովսկոյե» պոլիգոնում, որտեղ տեղի են ունեցել «Северная крепость-2018» տարածքային պաշտպանության զորավարժություններ:
«Տարածքային պաշտպանության համակարգի զարգացումը պետք է հատուկ ժամանակաշրջանի պայմաններում ապահովի յուրաքանչյուր շրջանի, յուրաքանչյուր քաղաքի վերածումն անառիկ ամրոցի»,- հայտարարել է Տուրչինովը:
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը նշել է, որ տարածքային պաշտպանության համակարգի զարգացումը թույլ է տալիս պատրաստել բազմահազարանոց լրացուցիչ ռեզերվ Զինված ուժերի, Ազգային գվարդիայի և սահմանապահ զորքերի համար: