21.04.2025
Ուկրաինան կունենա կեսմիլիոնանոց բանակ. Տուրչինով
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը ավելացնում է Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

ԱՄՆ-ն ավելացնում է Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղարի օգնական Ուես Միթչելը՝ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացված միջոցառմանը ելույթ ունենալիս:


Նրա խոսքով, այդ ճանապարհով ԱՄՆ-ը օգնում է Վրաստանին և Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան դիմակայել Ռուսաստանին:


«Մենք օգնում ենք Վրաստանին և Ուկրաինային, որոնց Ռուսաստանը վերջերս սպառնում էր ուժի կիրառմամբ: Ավելացնում ենք այս երկրներին տրամադրվող ռազմական միջոցները, որն անհրաժեշտ է նրանց պաշտպանության համար: Մենք չեղարկել ենք ԱՄՆ-ի նախկին կառավարության կողմից այս երկրներին զենքի մատակարարման վրա սահմանված արգելքը և օգնում ենք երկու պետությունների պաշտպանության ներուժի ավելացմանը»,- հայտարարել է Ուես Միթչելը:

Իզորիա. Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան