20.04.2025
Հյուսիս-Հարավը թույլ կտա բարձրացնել համագործակցության մակարդակն Իրանի ու Ադրբեջանի միջև
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Զորահանդեսը ցույց է տվել Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը

Բաքվում կայացած զորահանդեսը ցուցադրել է ադրբեջանական բանակի որակապես նոր զինումը: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն:


Ըստ նրա, դրանք վերջին սերնդի զինատեսակներ են, որոնք անհրաժեշտ են արդի պատերազմներ վարելու համար:


Նրա խոսքով, նորությունների շարքին պետք է դասել ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռները, որոնք նախատեսված են ինչպես դեսանտի տեղափոխման, այնպես էլ հեռահար հարվածներ հասցնելու համար:


Ռազմական փորձագետ Թոֆիգ Թյուրքելը հայտարարել է, որ Բաքվի կողմից բանակն ուժեղացնելու ձգտումները խոսում են Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորության մասին:


Ըստ նրա, Բաքուն զորահանդեսին է հրավիրել Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների ներկայացուցիչներին`նրանք ոչ միայն զենք են վաճառում Ադրբեջանին, այլև կարող են դառնալ նաև ադրբեջանական զենքի պոտենցիալ գնորդներ:


Նա հավելել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է արտադրել արկեր, անօդաչուներ, այլ զենքեր:

Հարավային Կովկասում ոչ մի հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում. Աշոտյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար