ՀՀ ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացնում ԵԿՄ-ի կենտրոնական գրասենյակում: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում «Երկրապահի» կենտրոնական գրասենյակում
Նշենք. որ ոստիկանության աշխատակիցներն երեկ` հունիսի 19-ին, այցելել են նաև Ավան-Առինջի թիվ 7 հասցեում, նախկին մանկապարտեզի տարածքում գործող «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունք։
Խուզարկության ընթացքում ԵԿՄ տարածքում հայտնաբերել են տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ։
«Զինվորի բաժին» մակագրությամբ սննդամթերք են գտել նաև Մանվել Գրիգորյանի` Արցախի առանձնատանը
Իսկ ԵԿՄ Ավանի տարածքային կառույցի նախագահ Պետրոս Ամիրյանի տանը` Ավան 10-րդ փողոց հասցեում, հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:
Պետրոս Ամիրյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի աներորդին է՝ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի եղբայրը:
Ավելի վաղ ոստիկանները հայտնաբերել էին «Վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով ավտոմեքենաներ։
Ըստ ոստիկանության` վարորդները հայտարարել են, որ պահածոները բեռնել են հունիսի 16-ին, Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։
Նազիկ Ամիրյանը, հիշեցնենք, գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է։