26.11.2024
Չկարգավորված ԼՂ կոնֆլիկտը խոչընդոտ է տարածաշրջանի կայունության և բարեկեցության համար. ԵՄ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն լոբբինգ է անում Թուրքմենստան-Ադրբեջան գազամուղը

ԵՄ ակտիվորեն շփումների մեջ է Թուրքմենստանի ղեկավարության հետ` Կասպից ծովի հատակով` Թուրքմենբաշիից դեպի Սանգաչալայի տերմինալ գազամուղի շինարարության շուրջ: ԵՄ լիովին աջակցում է այդ նախագծին: Այժմ որոշումը պետք է կայացնի Աշգաբադը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Էրիկ Սոմելարը:


Ըստ նրա, ադրբեջանական Հարավային գազային միջանցքն ի սկզբանե նախատեսված էր ոչ միայն Շահդենիզ հանքավայրի համար, այլ ենթադրում էր Կասպից ծովի տարածաշրջանից ու Մերձավոր Արևելքից գազի արտահանումը:


Նրա խոսքով, եթե նախկինում ՌԴ-ն դեմ էր Տրանսկասպյան գազամուղին էկոլոգիայի պատճառով, ապա այժմ իրենք ունեն գիտական հակափաստարկ` Գազպրոմը գազամուղ է կառուցել Բալթիկ ծովի հատակով: