27.11.2024
Ամեն ինչ կայուն է եւ ռազմավարական․ Պուտինն ու Ալիեւը քննարկել են երկկողմ օրակարգը
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է իր հրաժարականի մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա ղեկավարել է Վրաստանի կառավարությունը 2013 թվականի հուլիսից:


«Ես տեսնում եմ տրամադրվածությունն իմ թիմում, եւ որոշում եմ կայացնում՝ որպես ցանկացած թիմի ղեկավար. այսօր ես հեռանում եմ իմ պաշտոնից»,- արտահերթ ճեպազրույցի ժամանակ ասել է Կվիրիկաշվիլին:


Նախօրեին կայացել էր իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավորների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին կուսակցության նախագահը, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին եւ կառավարության ղեկավար Կվիրիկաշվիլին:


Կվիրիկաշվիլիի հեռացումը պաշտոնից ենթադրում է կառավարության լուծարում: Խորհրդարանական մեծամասնությունը նախագահին նոր կառավարական կազմը կներկայացնի 7 օրվա ընթացքում: Նախագահն իր հերթին պետք է ներկայացնի կառավարության կազմը խորհրդարանին: Նշվում է, որ վարչապետի ամենահավանական թեկնածուն Վրաստանի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան է:


Հանդիպումից հետո պատգամավորները հերքել են տարածված լուրերն այն մասին, որ կուսակցության կենտրոնական գրասենյակում քննարկվել են փոփոխությունները կառավարությունում:


Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն էին երկրում ընթացող իրադարձությունները եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Վրաստանում աղքատության ցուցանիշն աճել է: