26.11.2024
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
prev Նախորդ նորություն

Հատուկ քննչական ծառայությունը պետք է բացահայտի մարտի 1-ի ոճրագործությունը. Փաշինյան

Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է: Այս մասին Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին ներկայացնելով նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա հույս է հայտնել, որ եթե նախկինում եղել են գործեր, որոնք  քաղաքական կամ պատճառներով առաջ չեն ընթացել, ապա այսուհետ իրավիճակ կփոխվի.


«Երբ ասում ենք չկան և գոյություն չունեն սահմանափակումներ, ապա նկատի ունենք, որ սահմանափակումներ չկան և գոյություն չունեն: Եվ եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ քաղաքական, մերձքաղաքական պատճառներով կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով առաջ չեն ընթացել, ապա հույս ունեմ, որ քննիչները ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակից ելնելով», - շեշտեց Փաշինյանը։