23.04.2025
Քաղաքագետ. Անկարան ավելի մեծ կախվածություն ունի Բաքվից, քան Բաքուն Անկարայից
prev Նախորդ նորություն

Հայաստանը թեպետ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:


Հունիսի 6-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:


«Առանձնակի կարևորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում և Կոսովոյում։ Այդ մասին հատուկ ընդգծեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր»,- նշեց Նահապետյանը:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք պատրաստակամ են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:


ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն անցկացվել է մայիսի 25-28-ը, Վարշավայում։

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4.1% աճ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան