Սերգեյ Շոյգուն կոչ է արել ԱՊՀ երկրներին մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն կոչ է արել ԱՊՀ երկրներին մասնակցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի բացման արարողության ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ Սիրիայի տարածքի մեծ մասն ազատագրված է զինյալներից, իսկ մնացած ահաբեկիչների հետ բանակցություններ են ընթանում զենքը վայր դնելու շուրջ: Շոյգուի խոսքով՝ կեղծ խալիֆաթի ստեղծման պլանները ձախողվել են և առկա են բոլոր պայմանները քաղաքական լուծման և անբաժանելի պետության՝ Սիրիայի վերածննդի համար:
«Բոլորի համար ակնհայտ է, որ անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն համատեղ ջանքերով: Այս կապակցությամբ ես դիմում եմ ձեզ՝ Սիրիայում խաղաղ կյանքի հաստատմանը մասնակցելու առաջարկով», - ասել է նա: