Հնարավոր է՝ Իրանը շարունակում է մեծ հեռահարության հրթիռների մշակումը․ The New York Times
2011-ի նոյեմբերի 12-ին Թեհրանից 40 կմ հարավ-արևելք գտնվող Բիգանդե գյուղի մերձակայքի ռազմական օբյեկտում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել են գեներալ-մայոր Հասան Թեխրանի Մոգադամը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ևս 20 սպա։ Պաշտոնական տվյալներով՝ զինամթերքներ տեղափոխելիս դժբախտ պատահար է տեղի ունեցել, իսկ այլ տվյլաներով՝ փորձարկման ժամանակ պայթել է միջմայրցամաքային հրթիռը։ Այս մասին գրում է The New York Times-ը։
Պարբերականը գրում է, որ օրերս Կալիֆորնիայից հետազոտողները դիտել են Իրանի պետական հեռուստաալիքի հաղորդումները՝ նվիրված Հասան Մոգադամին և անսպասելիորեն նոր տեղեկություններ ստացել Իրանի հրթիռային ծրագրի մասին։