Լարիջանի. ԱՄՆ-ի պետքարտուղարի արտահայտություններում բանականության նշույլ անգամ չկա
Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին, Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի արտահայտություններում բանականության նշույլ անգամ չկա:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին Ղոմում ասել է. «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին Պոմպեոյի վերջին հայտարարությունը նրա մոտ քաղաքական հասունության բացակայության մասին է վկայում»:
Մայիսի 21-ին, վերջին տարիների ամենաանրգալից ելույթում, ԱՄՆ-ի պետքարտուղարը անհիմն մեղադրանքներ ուղղեց Իրանի ժողովրդին և սպառնաց, որ Վաշինգտոնը ծայրագույն պատժամիջոցները կկիրառիի Իրանի դեմ:
Հակադարձելով Պոմպեոյի անհեթեթ հայտարարությանը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը տարված է իր երևակայություններով ու ձախողած քաղաքականություններով, որոնք թելադրվում են հատուկ շահեր հետապնդող խմբավորումների կողմից: