ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակվելու համարձակություն չունի. Շամխանի
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները ձախողելու են: Նա ընդգծել է. «ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակվելու համարձակություն չունի»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում, անդրադառնալով Դամասկոսի կողմից համարժեք պատասխանի արժանացած Սիրիայի դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական վերջին ոտնձգությանն, ասել է.
«Սիոնիստական ռեժիմը հստակ մեսիջ ստացավ և դա այն էր, որ Սիրիայի դեմ ցանկացած հարձակում ուղղակի հակազդեցության կարժանանա ու անկասկած համարժեք պատասխան կստանա: Իրանը ոչ միայն իր հրթիռային ծրագրի շուրջ որևէ մեկի հետ բանակցության չի նստի, այլև կշարունակի ընդլայնել իր հրթիռային կարողությունները»,- հավելել է Շամխանին, ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագիրը բանակցության թեմա չի կարող դառնալ:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անդրադառնալով Ասիայի արևմտյան տարածաշրջանում դիմադրության խմբերին ԻԻՀ-ի ցուցաբերած աջակցությանն, ասաց. «Իրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանը (ՀԱՄԱՍ), Պաղեստինի իսլամական ջահադ շարժմանը, Լիբանանի Հեզբոլլահին ու տարածաշրջանում դիմադրության առանցքին»: