24.11.2024
Ալիև.Նախիջևանը կձերբազատվի բլոկադայից
prev Նախորդ նորություն

Քրդերը Թուրքիայում արտահերթ ընտրությունների կիզակետում

Թուրքիայում արտահերթ ընտրությունների կարևոր տարրերից է քրդական գործոնը։ MetroPoll–ի իրականացրած սոցհարցման համաձայն այժմ առկա է 10-15% չկողմնորոշված էլեկտորատ, փոխանցում է Ahval–ը։

Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության և Ազգայնական շարժման կուսակցության միացյալ դաշինքն ունի մոտ 40% աջակցություն։

Վերջին շրջանի հարցումները ցույց են տալիս, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն ունի 10% աջակցություն` դա կրիտիկական այն շեմն է, որը թույլ է տալիս մուտք գործել խորհրդարան։

Նշվում է, որ Էրդողանը հասկանում է քրդական գործոնի կարևորությունը`նա կարող է կրկին սրել հարաբերությունները Քրդական բանվորական կուսակցության հետ ու հետապնդումներ շարունակ քրդամետ կուսակցության նկատմամբ։