8.04.2025
Երիտասարդները կազմել են Թուրքիայի բնակչության 16,1 տոկոսը
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն ու Իրանը ստորագրել են Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր

Եվրասիական տնտեսական միությունն (ԵԱՏՄ) ու Իրանը Աստանայում ընթացող տնտեսական ֆորումի ժամանակ ստորագրել են Ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ներկայումս համաձայնագրում ներառված է ապրանքների նախնական ցանկ, որոնց մաքսային տուրքերը ներմուծման ժամանակ նվազեցվելու են կամ չեղարկվելու: Համաձայնագիրը տարածվում է երկկողմ առևտրի շուրջ 50% վրա:

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալը 2017 թվականին կազմել է $2,7 մլրդ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Նա ընդգծել է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով կողմերը կարող են խնայել մաքսատուրքերի վճարման հաշվին:

Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ ամբողջական համաձայնագիր Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր է ստորագրվի երեք տարի հետո:


 

Ալիև.Նախիջևանը կձերբազատվի բլոկադայից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը