20.04.2025
Հակառակորդի կրակոցից Արցախում 20-ամյա զինծառայող է վիրավորվել
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀԿ–ն կարող է դիմադրություն ցույց տալ Փաշինյանի բարեփոխումներին

Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները ստիպել են խորհրդարական մեծամասնությանը կողմ քվեարկել փողոցի թեկնածուի օգտին։ Այժմ հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական հանրապետությունում` խորհրդարանի ներսում իշխանական մրցակցություն է առաջացել։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նիկոլայ Սիլաևը։

Նա նշել է, որ Փաշինյանը դարձել է վարչապետ և այժմ նրա ծրագիրը պետք է հաստատվի խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ–ի կողմից։

Ըստ նրա, Փաշինյանը ցանկանալու է բարեփոխումներ իրականացնել, սակայն ՀՀԿ–ն կարող է խորհրդարանում նրան դիմադրություն ցույց տալ։ Նա հավելել է, որ Փաշինյանի համար բարդ կլինի անընդհատ լարվածություն ապահովել փողոցի ցուցարարների միջոցով։

Փորձագետ. Փաշինյանի գլխավոր խնդիրը բնակչության մեծ ակնկալիքներն են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար