23.11.2024
Փորձագետ. Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի պատրանք է ստեղծել՝ քրդերին ջախջախելու համար
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Էրդողանի նպատակն է հարվածել քրդերին և պահպանել "Իսլամական պետությունը"

Թուրքիայում ընթանում է իրական ահաբեկչական պատերազմ, որի ընթացքում կարող են տուժել պատահական զբոսաշրջիկները: Այդպես է մեկնաբանել Թուրքիայի իշխանությունների և քրդերի միջև հակամարտությունը Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Նա հիշեցրեց, որ Ստամբուլում հազարով քրդեր դեմ են արտահայտվել Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ նախաձեռնված Թուրքիայի ռազմական գործողությանը: Ըստ նրա, այդ կուսակցությունը գործող իշխանության հիմնական խնդիրն է: Սատանովսկու խոսքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասարակությունում ազգայնական տրամադրություններ է բորբոքում:

Պետության ղեկավարի նպատակն է հարվածել քրդերին՝ պահպանելով նավթի և հնեագիտական նյութերի վաճառքի հարցերով իր գործընկեր "Իսլամական պետությանը": Նա նշել է, որ քրդերն արդյունավետ պայքար են մղել "Իսլամական պետության" մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ: «Եթե թուրքական պետության ղեկավարի հարվածները նրանց չկանգնեցնեին, ապա մայրաքաղաքը անկում կարպեր: Դա կդադարեցներ նավթի հոսքը, որը գնում է այդ երկրի տարածքով»,- ասել է Սատանովսկին, փոխանցում է pnp.ru կայքը:

Քաղաքագետը չի ցանկացել գերագնահատել թուրքական հանգստավայրերում ռուսաստանցի զբոսաշրջիկների գտնվելու վտանգավորության աստիճանը, սակայն, ըստ նրա, պատերազմի հետևանքով կարող են տուժել նաև պատահական անցորդները: