Փորձագետ. Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարի պատրանք է ստեղծել՝ քրդերին ջախջախելու համար
Թուրքիան բավականին երկար ժամանակ խաղերի մեջ էր "Իսլամական պետության" (ԻՊ) հետ: Դա արտահայտվում էր ոչ միայն նրանով, որ նա թույլ էր տալիս բոլորին մուտք գործել Սիրիա, իսկ հետագայում Իրաք Թուրքիայի սահմանով, այլ նաև Թուրքիայի հետախուզությունն ակտիվորեն աշխատում էր ջիհադական առանձին խմբավորումների հետ՝ ընդհուպ զենքի մատակարարում: Սակայն այժմ իրավիճակը փոխվում է, քանի որ Թուրքիան ցանկանում է ծխածածկույտ ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարում, որպեսզի ոչնչացնի քրդական շարժումը, ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ: Այդպիսի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերվել: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետությունների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը:
Նրա խոսքով, որ Էրդողանն այս խորհրդարանական ընտրություններին պլանավորում էր ստանալ մեծ թվով ձայներ "Արդարություն և զարգացում" կուսակցության համար, որպեսզի բարեփոխումներ իրականացներ, փոփոխություններ մտցներ Թուրքիայի սահմանադրության մեջ և երկիրը վերածեր նախագահական հանրապետության: Այդ դեպքում նա կստանան ողջ իշխանությունը, կամ ինչպես ասում են թուրքերը, կդառնան սուլթան: Սակայն այդ սցները չիրականացավ: Բացի այն, որ իշխող կուսակցությունն ընտրությունների արդյունքում կորցրեց բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը մտավ խորհրդարան՝ հավաքելով 13%-ից ավել ձայներ, փոխանցում է kommersant.ru կայքը:
Փորձագետի խոսքով, սիրիացի քրդերը, Քուրդիստանի բանվորական կուսակցության և Ժողովրդավարական միասնության կուսակցության հետ համատեղ կարողացել էին վերահսկողության տակ վերցնել թուրք-սիրիական 900 կմ-ոց սահմանի 400 կմ-ոց հատվածը: Սա նշանակում է, որ այդ հատվածով տեղաշարժվելու էին միայն քուրդ կամավորականները: Բաղդասարովի խոսքով, Էրդողանը հասկացավ, որ պետք է ռազմական ճանապարհով ճնշել Քուրդիստանի բանվորական կուսակցությանը, ինչպես նաև նրա հետ միասին գործող կառուցյները, այդ թվում՝ Դեմիրթաշի Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը, որի դեմ քրեական գործ է հարուցվել: Ըստ փորձագետի այս ամենը գեղեցիկ անելու համար Էրդողանը հայտարարեց, որն նա պատերազմ է սկսում "Իսլամական պետության" դեմ, իսկ դրա քողի տակ սկսեց ոչնչացնել քրդական ազատագրական շարժումը:
Անդրադառնալով քրդերի և արտաքին դաշնակիցների խնդրին՝ Բաղդասարովը նշել է, որ արտաքին խաղացողների հետ քրդերի մոտ միշտ վատ է եղել: Քանի որ Սիրիան, Իրանը և Իրաքը՝բոլորը վախենում են քրդական խնդրիցց: Նրա խոսքով, քրդերը բնակվում են Սիրիայում, Թուրքիայում, Իրաքում և ամենուր: Նրանք ունեն իրենց կազմակերպությունները, որոնք առնվազն պայքարում են ինքնավարության, իսկ առավելագույնը՝ անկախության համար: Բաղդասարովը հավելել է, որ նրանք երբեք չեն մոռանում, որ Սևրի դաշնագրով նրանց խոստացվել էր Քուրդիստան պետություն, սակայն այն չի իրականացվել, սակայն պետականություն ունենալու ձգտումը չի վերացել: