23.11.2024
Էրդողանի նկրտումները կբախվեն առաջատար ուժային կենտրոնների կտրուկ արձագանքին
prev Նախորդ նորություն

Իրանը և Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանցի փոխծովակալ Աֆշին Ռեզաի Հադդադը հայտարարել է, որ Իրանի ռազմածովային ուժերի նավերը հոկտեմբերին կարող է այցելեն ՌԴ, փոխանցում է Press TV հեռուստաալիքը:

Հադդադը նշել է, որ իրանական ուժերն ամենայն հավանականությամբ կայցել ՌԴ հոկտեմբերին: Հնարավոր այցի այլ մանրամասներ չեն նշվում:

Հեռուստաընկերության տվյալներով, նախորդ ուրբաթ Ռուսաստանի ռազմածովային ուժերի փոքր հրետանային "Վոլգոդոնսկ" և "Մախաչկալա" նավերը 130 հոգանոց անձնակազմով այցելել են իրանական Էնզելի նավահանգիստ, որտեղ պետք է մնան երեք օր: Նշվում է, որ ՌԴ ռազմա-ծովային ուժերի կասպյան նավատորմի բրիգադի հրամանատար, առաջին աստիճանի կապիտան Կիրիլ Տարանենկոն հանդիպել է Հադդադի հետ:

Ինչպես նշում է Press TV-ը, Տարանենկոն հայտարարել է, որ կողմերը պատրաստվում են ռուսական նավերի Էնզելիում գտնվելու ընթացքում համատեղ զորավարժություններ անցկանցել: