23.11.2024
ՀՀ պաշտպանության նախկին նախարար. Ազգային հարցը դանդաղեցված գործողությամբ ռումբ է Թուրքիայի համար
prev Նախորդ նորություն

Էրդողանի նկրտումները կբախվեն առաջատար ուժային կենտրոնների կտրուկ արձագանքին

Թուրքիան փորձում է օգտագործել Մերձավոր Արևելքում տիրող քաոսը՝ Քուրդիստանի բանվորական կուսակցությանը չեզոքացնելու համար, սակայն ակնհայտ է, որ քրդերը Ռեջեփ Էրդողանի «ատամների» բանը չեն: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա կարծում է, որ դեռևս վաղ է խոսել քրդերի նկատմամբ իրակացվող ցեղասպանության մասին, և ընդհանրապես դժվար, թե պետք է սպասել դեպքերի այդպիսի զարգացման: «Որոշակի պահի Թուրքիային սկսելու են զսպել արտատարածաշրջանային ուժային կենտրոնները: Ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Իրանին ձեռնտչու չեն Անկարայի տարածաշրջանային էքսպանսիայի փորձերը»,-նշել է Կիրո Մանոյանը:

ՀՅԴ-ի անդամը նշել է, որ Քուրդիստանի բանվորական կուսակցությանը հասցվող հարվածներին զուգահեռ Էրդողանն ակտիվ պայքար է մղում Թուրքիայի ներսում քրդամետ քաղաքական ուժերին վարկաբեկելու համար, մասնավորապես Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությանը: «Ամենայն հավանականությամբ Թուրքիայում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ Ռեջեփ Էրդողանը նպատակ է դրել վարկաբեկել քրդամետ ուժերին, որպեսզի նոր խորհրդարանում նրանց ներկայությունը հասցվի նվազագույնի», - հավելեց նա:

Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, ինչը խանգարում է նրան միանձնյա կառավարություն ձևավորել: Հունիսյան ընտրությունները հատկանշական էին, քանի որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունը կարողացավ հավաքել 12.8% ձայներ, անցնել խորհրդարան, ինչը զգալիորեն ուժեղացրեց քրդերի դիրքերը: