23.11.2024
Իստրինյան ջրամբարի ավիավթարի հետևանքով զոհվել է չորս հայ
prev Նախորդ նորություն

Սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներ են նախապատրաստվում

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը զանգվածային բողոքի ցույցեր է կազմակերպելու ընդդեմ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների: Այս տարվա սեպտեմբերից շարժումը պատրաստվում է ակտիվ գործողությունների դիմել՝ սկսելով ցույցեր և քաղաքացիական անհնազանդության ակցիաներ:

Շարժման ակտիվիստներն արդեն հանդիպել են Հիմնադիր խորհրդարանի, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ և հավաստիացնում են, որ որոշակի կոնսենսուս է ձևավորվել, որպեսզի սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես գան միասնական ճակատով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ձևավորված սահմանադրական բարեձփոխումների մասնակգիտական հանձնաժողովը օրերս հրապարակել է ՀՀ-ի հիմնական օրենքի նոր նախագծի առաջին 15 գլուխները, որոնք դարձել են բուռն քննարկումների առարկա ինչպես փորձագետների կողմից, այնպես էլ սոցցացներում:

Սահմանադրության նախագծի համաձայն, Հայաստանն անցում է կատարում գործող կիսանախագահական համակարգից խորհրդարանական կառավարման մոդելի: ԱԺ ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ հինգ տարի ժամկետով և կազմված է լինելու առնվազն 101 անդամից: Այժմ 131 են, որոնց մի մասը ընտրվում է մեծամասնական ընտրակարգով:

Եթե ընտրությունների արդյունքում չձևավորվի կայուն մեծամասնություն, ապա ամենաշատ ձայները հավաքած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները մասնակցում են երկրորդ փուլին: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի թեկնածուին և կառավարության հիմնական ծրագիրը:

Իր հերթին, նախագահը ընտրվում է յոթ տարով և միայն մի ժամկետով (այսօրվա սահմանադրությամբ՝ հինգ տարվա ժամկետով և ոչ ավել քան երկու անգամ անընդմեջ):Ի տարբերություն գործող սահմանադրության, նոր նախագիծը չի ենթադրում նախագահի ուղիղ ընտրություններ: Պետության ղեկավարը ընտրվում է ընտրիչների միջոցով, որոնք կազմված են լինելու ԱԺ պատտամավորներից և հավասար թվով ՏԻՄ ներկայացուցիչներից:

Նախագիծը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների կողմից: Վերջիններս պնդում են, որ սահմանադրական բարեփոխումը նպատակ ունի երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանությունը և ուժեղացնել նրա կողմից ղեկավարվող Հանրապետական կուսակության քաղաքական մոնոպոլիան:

«Չեք անցկացնելու» նախաձեռնող խմբի անամ Արշակ Մուսախանյանի խոսքով, այս պահի պետք է ապահովել հասարակական-քաղաքական մոբիլիզացիա: Նա վստահ է, որ միայն այդ դեպքում է հնարավոր հաջողության հասնել: Ակտիվիստները վստահ են, որ սահմանադրական բարեփոխումները ուղղակի "կթաղեն երկրի քաղաքական կյանքը":