Քաղաքագետ.Նոր վարչապետի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը
ՀՀ–ն կշարունակի համագործակցությունը ՌԴ–ի հետ, որպես գլխավոր ռազմավարական դաշնակցի՝ երկրի ներսում ցանկացած քաղաքական ռեժիմի պայմաններում ։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Արմեն Գասպարյանը` մեկնաբանելով ՀՀ–ում ստեղծված իրավիճակը։
Նա նշել է, որ ՀՀ–ն հանդիսանում է ՌԴ–ի ռազմավարական գործընկերը քաղաքականության, տնտեսության, ռազմական ոլորտներում։
Ըստ նրա, արդեն նախկին վարչապետ Սարգսյանն ու ընդդիմությունը նույն դիրքորոշումն ունեն ՌԴ–ի հարցում։ Նոր վարչապետի պաշտոնը կստանձնի Կարեն Կարապետյանը, համոզմունք է հայտնել նա. ՀՀ–ն չի ձգելու այդ հարցում։
«Կարապետյանն այն թեկնածուն է, որն ընդունելի է բոլորի համար։ Ես կարծում եմ, որ իրավիճակն այլևս չեն ապակայունացնելու` ՀՀ–ում այսպես կոչված «թավշյա» հեղափոխության ֆոնին Ադրբեջանը զորքեր է կուտակում Ղարաբաղի սահմանների մոտ, իսկ դա արդեն արտաքին էսկալացիայի վտանգ է բերելու իր հետ»,–հավելել է Արմեն Գասպարյանը։