24.11.2024
Հեղափոխությունը կիսատ չի մնա՝ խորհրդարանական ընտրություններն օրակարգում են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Քաղաքական ուժերը մեծ «տնային աշխատանք» ունեն անելու. Սերժ Սարգսյանի խոսնակ

Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը հայկական ժողովրդավարության գործուն դրսևորում է, իսկական հայրենասերի քաջ քայլ։


Այս մասին է հայտարարել Սարգսյանի մամուլի խոսնակ Հովհաննես Նիկողոսյանը BBC հարցազրույցում, հայտնել է ինքը Նիկողոսյանը Twitter-ում։ Սա կուժեղացնի երկրում ժողովրդավարությունը, սակայն քաղաքական ուժերն՝ իրենց ողջ սպեկտրով, շատ «տնային աշխատանք» ունեն անելու», - ասել է նա։


Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին՝ նրա վարչապետության դեմ բազմահազար ցույցերի 11-րդ օրը։ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»,- ասել է նա։