Հեռու մնացեք «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից. Թանկյանի կոչը ցուցարարներին
21.04.2018
Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Youtube-ի իր ալիքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա ոչ հաստատել է, որ գալու է, ոչ էլ հերքել: Գրել է,որ գիտի, որ շատերն իրեն սասում են, ինչպես նաեւ խորհուրդներ է տվել, թե ինչպես ցուցարարներն իրենց պահեն:
«Երեւում է իմ ներկայությունը Հայաստանում խառնաշփոթ է առաջացնում: Ներողություն եմ խնդրում, ես դրա հետ կապ չունեմ: Փողոցներ դուրս եկած երիտասարդները միակն են, որ վստահում եմ Հայաստանի ապագան, եւ իմ կայքերը միակն են, որտեղ կարող եք տեղեկանալ իմ տեղաշարժի մասին:
Ես այս տեսանյութը ձայնագրել եմ երեկ: Նվիրում եմ ձեզ՝ Հայաստանի խաղաղ դիմադրությանը:
Խելացի կամքի տեր, եվ անուշիկ երիտասարդներ Հայաստանի, Ողջու՝յն Ձեզ։
Ես շատ կուզեի ձեզ միանալ Երեվանում, կամ այլ քաղաքներում, քանզի սիրտս եւ միտքս ամբողջովին ձեր հետն է։ Մինչեւ հիմա չեմ կարողացած այլ պատճառներով, բայց կհուսամ մոտ ատենից կառողանամ։
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար:
Այս շարժումը իսկական է եւ այն լիովին ձերն է եւ պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։ Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։ Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ եւ հանդուրժողականությամբ։ Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ եւ ձեր սրտերում եւ ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի երբ մենք 2015 թ-ին բեմից ելույթ ունեցանք System of the Downի հետ: Ես տեսնում եմ այն նաեւ ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, եւ դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում: Դուք փոխել եք ձեր մշակույթը, եւ դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը եւ արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են:
Իսկ այժմ ես ունեմ մի քանի խորհուրդ, եթե թույլ տաք։
Առաջին - հեռու մնալ “գունավոր հեղափոխության” տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արեւելք /Արեվմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արեվելքին կամ Արեվմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության եւ առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որեւէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:
Երկրորդ - Ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաեւ հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետեւ ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են `կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, եւ այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնաշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը եւ նոր խորհրդարանական ընտրություններ:
Երրորդ - Շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, եւ նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ եւ սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների եւ քույրերի պես, քանի որ նրանք այդիսին են իրականում։ 2015-ին Էլեկտրիկ Երեւանի բողոքի ընթացքում ես այնքան ոգեշնչված էի, որ գրեցի «Էլեկտրիկ Երեւան» երգը: Ես շուտով այն պատշաճ կերպով կթողարկեմ։ Այժմ, ես ձեր համար կկատարեմ մի փոքրիկ հատված երգի ցուցադրական տարբերակից: Ես սա նվիրում եմ ձեզ բոլորիդ Հայաստանում։ Սիրում եմ Ձեզ»,- գրել է նա յութուբում ապրիլի 20-ին։
Ավելի վաղ աղբյուրը «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ Սերժ Թանկյանի անունը Հայաստան ժամանաող հնարավոր ուղեւորների ցանկում է, այլ կերպասած նա տոմս է ամրագրել: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ նա պետք է ժամանի ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը: