ԱԺ Ելք խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Կարեն Սիմոնյանը այցելել են ոստիկանական բաժանմունքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ելք» դաշինքի մամուլի հետ կապերի բաժնից:
«Ժամը 14։00-ի դիմաց ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման է ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։ Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է, և նրանք ներգրավվել են որպես վկաներ։
Էրեբունի բաժնում բերման է ենթարկվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չեն նշել իրենց անունները։
Բերման են ենթարկվել հետևյալ քաղաքացիները․
1. Վարդգես Գասպարի Լիվանի (հայտնի քաղակտիվիստ)
2. Արսեն Ռազմիկի Ուզունյան
3. Սասուն խաչատուրի Տերտերյան
4. Արման Հրաչյայի Աղաջանյան
5. Հրաչյա Աշոտի Հակոբյան
6. Հովհաննես Աշոտի Գրիգորյան
7. Անի Սերյանի Հակոբջանյան
8. Վահե Վախթանգի Դավթյան
9. Անդրանիկ Մուշեղի Դանիելյան
10. Միքայել Մասիսի Նազարյան
11. Գոհար Գագիկի Թադևոսյան
12. Հրաչյա Հենրիկի Հովակիմյան
Ընդհանուր բերման է ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ է արձակվել 37-ը»,- նշված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ բերվել է 84 անձ: Նրանցից 30-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, նրանք բաց են թողնվել: 54 անձինք հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմնին: