22.04.2025
Ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան. Սերժ Սարսգայնը դիմեց Մարուքյանին
prev Նախորդ նորություն

Թուրքիան արագորեն հեռանում է ԵՄ-ի անդամակցության ճանապարհից. Յոհանես Խան

Թուրքիան արագորեն հեռանում է ԵՄ-ի անդամակցության ճանապարհից: Այս մասին ասել է բանակցությունների համար պատասխանատու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ Բրյուսելի քննասատությունից հետո, որի համաձայն Անկարան ավելի շատ ավտորիտարության ուղին է բռնում, հաղորդում է Reuters-ը:


ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի զեկույցում թուրքական իշխանություններին մեղադրանք է ներկայացվել 2016 թվականի հեղաշրջման անհաջող փորձից հետո խոշոր եւ անհամաչափ ճնշումների համար:


«Թուրքիան շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ԵՄ սկզբունքներից հեռանալու ուղղությամբ՝ մասնավորապես օրենքի գերակայության եւ հիմնարար իրավունքների ոլորտում»,-մամուլի ասուլիսին զեկույցի հրապարակումից հետո ասել է ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Խանը:

«Վրացական երազանքը» ամբիցիաներ ունի հաղթելու նախագահական ընտրություններում. քաղաքագետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան