5.05.2025
Թուրքիան տնտեսությունն ակտիվացնելու համար $34 միլիարդ կներդնի
prev Նախորդ նորություն

Ադբեջանում հայտնում են Իլհամ Ալիևի հաղթանակի մասին

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը առաջատարն է չորեքշաբթի անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն:


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` քվեաթերթիկների շուրջ 67 տոկոսի մշակման արդյունքում Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 86.09 տոկոսը:


Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու: Ընտրություններում մասնակցության հայտը, ԿԸՀ-ի տվյալներով, կազմել է 74.51 տոկոս:


Ադրբեջանի Սահմանադրությունում ավելի վաղ սահմանված փոփոխությունների համաձայն՝ վերացվել է նախագահական ժամկետների սահմանափակումը և մեկ ժամկետի տևողությունը հասցվել է 7 տարվա, այդ իսկ պատճառով հաջորդ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2025 թվականին:

«Washington Post». Ադրբեջանի նախագահը ժողովրդավարության փոխարեն փոփ աստղերի է նախընտրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով