24.11.2024
ԱԱԾ-ն 2017-ին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակումներ է կատարել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը առաջին նշանակումներն է կատարել:


Ըստ նախագահի հրամանագրի՝ Համլետ Գասպարյանը նշանակվել է Հանրա­պե­տության նախա­գահի խորհրդա­կա­ն: Մինչ նշանակումը Համլետ Գասպարյանը զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի խորհրդականի և քաղաքական ծրագրավորման վարչության պետի պաշտոնը:


Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Ալեքսանյանը նշանակվել է Հանրապետության նախա­գահի խորհրդա­կան՝ հասարակական հիմունքներով: Նշենք, որ Արա Ալեքսանյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, դասավանդում է Երևանի պետական համալսարանում: Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչն է:


Նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հասմիկ Պետրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական: