6.05.2025
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ քննարկումներին
prev Նախորդ նորություն

Հայացք Անկարայից. ԵԱՏՄ–ին անդամակցելու Թուրքիայի նախապայմաններից մեկը Ղարաբաղի հարցն է

Թուրքիայի միջամտությունն ԵԱՏՄ–ին վերջ կդներ ԽՍՀՄ–ի վերականգնման մասին լուրերին։ Թուրքիայի էթնիկ, կրոնական, մշակութային կապերն Եվրասիայի ժողովուրդների հետ ամրապնդել են Թուրքիայի եվրասիական ինքնությունը։ Այդ մասին հայտարարել է թուրք քաղաքագետ Ռեսուլ Յալչինը։

Ըստ նրա, ԵԱՏՄ–ի բնակչությունն այսօր կազմում է 170 միլիոն ու 80 միլիոնանոց երկրի անդամակցությունն այդ կառույցին քիչ հավանական է, քանի որ եթե Թուրքիան մտնի ԵԱՏՄ, դա անմիջապես կփոխի կառույցի բնակչության բալանսը`նվազեցնելով սլավոնների`ռուսների, բելառուսներ, քանակը։

Նա նշել է, որ Թուրքիայի համար մեկ այլ կարևոր հարց վերաբերվում է ղարաբաղյան հակամարտությանը։ Ըստ նրա, ԵԱՏՄ–ին Թուրքիայի անդամակցության պայմաններից մեկը ղարաբաղյան հարցի լուծումն է Ադրբեջանի շահերից ելնելով։

Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան