24.11.2024
Որոշել ենք որպես առաջին դեմք առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին․ ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:


Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։


Նախօրեին Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տված, այժմ ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտաարարել էր, որ որոշվել է կուսակցական գործընկերներին որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:


Որպես պատճառ նա նշել էր կառավարման կոնֆիգուրացիան պահպանելը եւ սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարելը կառավարման նոր համակարգին: