27.11.2024
Հայաստանի տնտեսության մեջ իտալական ներդրումները գնալով աճում են. Սարգսյան
prev Նախորդ նորություն

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել: Լուրը հաստատեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը, գրում է «Արմենպրես»-ը:


Նա տեղեկացրեց, որ ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ապրիլի 7-ին` ժամը 10:45-ին: «1979 թվականի ծնված Ռուսասատանի քաղաքացի Արտակ Վանեցյանն առողջական խնդիրներ է ունեցել, բայց մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: Օդանավի անձնակազմը օգնություն է ցուցաբերել, օդանավում ուղեւորներից մեկը եղել է բժիշկ, որը նույնպես իր օգնությունն է ցուցդաբերել, սակայն նա մահացել է»,-ասաց ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:


Օդանավի անձնակազմը բուժօգնություն է ցույց տվել ուղևորին. օդանավում եղել է նաև մասնագիտությամբ բժիշկ ուղևոր, ով նույնպես փորձել է օգնություն ցուցաբերել ուղևորին, սակայն նրան փրկել չի հաջողվել: