27.11.2024
Ռուսաստանը ՀՀ-ում նոր դեսպան ունի. Պուտինը հրամանագիր է ստորագրել
prev Նախորդ նորություն

ԱՊՀ երկրները նախատեսում են ստեղծել օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգ

ԱՊՀ երկրները նախատեսում են մինչեւ 2025 թվականը լուծել ԱՊՀ օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցը։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Պաշտպանության նախարարությունները պետք է մինչեւ 2025 թվականը լուծեն ԱՊՀ անդամ պետությունների օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցը։ Պետք է ապահովվի ուժային գերատեսչությունների իրական համագործակցությունը»,– նշել է Լուկաշենկոն։

Նաեւ նա նշել է, որ անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել ահաբեկչության հակազդման համար։

Նշենք, որ ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպման օրակարգում 12 հարց կա։ Շեշտը դրված է անվտանգության, հանցագործությունների դեմ պայքարը եւ միջազգային ահաբեկչության հակազդեցությունը, իրավապահ մարմինների գործունեության կոորդինացումը։