2.08.2025
«Բուրգեր Քինգը» ալկոհոլ վաճառելու լիցենզիա չի ունեցել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ է Պետական գույքի վարչությունը վաճառում ՀՀԿ սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը

ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պաշտոնական կայքում բավականին ուշագրավ մի հայտարարություն է տեղադրված:

Դրանում ասված է, որ «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2018 թվականի ապրիլի 12 –ին, իսկ վաճառվում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը:

Խոսքը Վայոց Ձորի մարզ, Վայք քաղաքի Շահումյան 16 հասցեում գտնվող շենքի մասին է՝ 455.5 քմ տարածքով:
Հարց է առաջանում ՝ ինչո՞ւ է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը զբաղվում, ըստ էության, մասնավոր գույքի աճուրդով: Հանրապետական կուսակցությունը ձևավորել է կառավարություն, բայց այն ընդամենը կուսակցություն է և պետական ապարատը չպետք է զբաղվի նրա նեղկուսակցական խնդիրներով:


ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը»: Կյանքը, սակայն, ապացուցում է հակառակը՝ Հայաստանը շարունակում է ապրել Խորհրդային միության միակուսակցական հակամարգում:

Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես իր անվտանգության ապահովման գլխավոր արտաքին բաղադրիչ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան