Պուտին. ՌԴ և Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը ավելացել է 22 մլրդ դոլարով
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունը, որն անցյալ տարի ավելացել է մինչեւ 22 մլրդ դոլարով, երկկողմ համագործակցության վերջին կետը չէ, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ուրախալի է, որ 2017 թվականի վերջի դրությամբ մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը աճել է տպավորիչ 40 տոկոսով՝ մինչեւ 22 մլրդ դոլարով: Ես համոզված եմ, որ դա վերջին կետը չէ», - Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստում ասել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ թուրք գործընկերները պատրաստել են հանդիպման հագեցած օրակարգ, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ համագործակցության բոլոր հարցերը, կնախանշվեն ապագայի կոնկրետ ծրագրեր:
«Նշեմ, որ Համագործակցության խորհուրդը կարեւորագույն խնդիր ունի` ապահովել տարբեր ոլորտներում փոխադարձ հարգանքի, հավասարության սկզբունքներով ռուս-թուրքական գործընկերության համակարգումը», - ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը վստահություն է հայտնել նիստի կառուցողական բնույթի վերաբերյալ: «Վստահ եմ, որ այսօրվա նիստը տեղի կունենա կառուցողական, գործարար մթնոլորտում եւ կարտացոլի երկու երկրների ղեկավարության տրամադրվածությունը` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գործընկերության հետագա ամրապնդման վերաբերյալ», - ասել է Պուտինը: