23.04.2025
Ադրբեջանի Ազգային ճակատը հայտարարել է ակտիվիստի անհետացման մասին
prev Նախորդ նորություն

Վրաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունները, որոնք հաստատվել էին խորհրդարանի կողմից։ Այդ փոփոխությունների համաձայն՝ հանրապետությունը կառավարման նախագահական համակարգից անցում կկատարի խորհրդարանական համակարգի:

Սահմանադրության նոր խմբագրության համաձայն՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020-ին։ Ընտրությունների ընթացքում անցողիկ շեմը 5 տոկոսից կհասնի 3 տոկոսի, և թույլատրելի է նախընտրական դաշինքների ստեղծումը։

Պետության կառավարման հարցում զգալիորեն կմեծանա խորհրդարանի դերը, իսկ նախագահի կառույցը կթուլանա։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այս տարվա վերջում նախագահի երդմնակալության արարողությունից հետո։

Ադրբեջանում Թուրքիայի հետ կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարի լոբբինգ են անում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան