23.11.2024
Փորձագետներ. Անկարայի հարվածները Քրդական բանվորական կուսակցությանը՝ Թուրքիայի պյուրոսյան հաղթանակն է
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմասնակցի մերձմոսկովյան Տանկային բիաթլոնին

Հայաստանը Մերձմոսկովյան Ալաբինոյում կմասնակցի Տանկային բիաթլոն մրցույցի ինդիվիդուալ մրցավազքում, որն անցկացվում է Միջազգային բանակային խաղեր-2015-ի շրջանակներում: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Մրցույթի երրորդ օրը չեմպիոնության համար կպայքարեն տաս անձնակազմեր Հայաստանից, Վենենսուելայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախաստանից, Ղրղզստանից, Քուվեյթից, Նիկարագուայից, Սերբիայից և Տաջիկստանից: Այսօրվա դրությամբ առաջատար դիրքերում են ՌԴ-ը ու Սերբիան ներկայացնող անձնակազմերը, որոնք հաղթանականեր են տարել առաջին մրցափուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինդիվիդուալ մրցավազքում հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 6-ին՝ բոլոր 39 անձնակազմերի մրցելույթներից հետո:

Միջազգային բանակային խաղերը մեկնարկել են օգոստոսի 1-ին՝ մերձմոսկովյան Ալաբինոյում: Միաժամանակ մեկնարկել է Տանկային բիաթլոն մրցույթը, որին մասնակցում է խաղերին ելույթ ունեցող 17 երկրներից`13-ը:

Բանակային խաղերը կկայանան 11 զորավարժարաններում, որոնք գտնվում են Սիբիրից մինչև Կրասնոդարի երկրամասերում: Կանցկավեն 14 դաշտային, օդային և ծովային մրցելույթներ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի անձնակազմին: