22.04.2025
Ադրբեջանական օդուժի մահը. ArmHiTec 2018-ի ԱԹՍ-ներն ու Автобаза М ռադիոլոկացիոն համակարգը
prev Նախորդ նորություն

ՌԴ հետախույզները Փամբակում զորավարժանք են անցկացնում՝ ԱԹՍ-ների հսկողությամբ

ՀՀ-ում տեղակայված ՌԴ ռազմաբազայի ռուսական զորքերի հետախուզության ստորաբաժանումների զինծառայողները լեռնային Փամբակի զորավարժարանում մասնագիտական հմտություններ են յուրացնում՝ անօդաչու թռչող սարքերի հսկողությամբ:


Մինչ մեկնարկը զինծառայողները ծանոթացել են անվտանգության նորմերին, այն վարքականոններին, որոնք պահանջվում են լեռներում գտնվելու ընթացքում եւ լեռնագնացության հիմնական առանցքային կետերին: Ներկա պահին զինվորականները յուրացնում են լեռների կտրուկ լանջերում լեռնագնացության ժամանակ պահանջվող տարրական էլեմենտները, հաղթահարում են նորմատիվային վերելքներն ու վայրէջքները, զինված եւ հատուկ լեռնային հանդերձավորմամբ: Տեղանքի կտրուկ հատվածներում հետախույզները սովորում են հաղթահարել արգելքներն ու կիրառել բարդ ալպինիստական հնարքներ՝ օգտագործելով անհատական անվտանգության համակարգ: 


Դասընթացի նախապատրաստական փուլում տեղանքի կտրուկ-լեռնային հատվածում ուսումնասիրություններ են անցկացնում անօդաչու թռչող սարքերը: Անօդաչու ավիացիայի շնորհիվ իրականացվում է հետախուզական խմբի կողմից կատարվող ուսումնական հանձնարարության մոնիթորիգ: Փամբակի «Անդրկովկաս» զորավարժարաններում անցկացվող լեռնագնացության գործնական պարապմունքին մասնակցում է մոտ 300 զինծառայող, ներգրավված է մոտ 50 միավոր ժամանակակից զինվորական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգեր:

«AJF & Associates, İnc.». 82,9 % կքվեարկի Իլհամ Ալիևի օգտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան