28.11.2024
Փորձագետ. ՌԴ–ն ու Թուրքիան ունեն մեկ հակառակորդ` Արևմուտքը
prev Նախորդ նորություն

Հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը մեր սկզբունքային քաղաքականությունն է. Իրան

Երեքշաբթի օրը, նախքան Աշխաբադ մեկնելը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Թուրքմենստան ու Ադրբեջան այցերը կատարվում են երկու երկրների նախագահների պաշտոնական հրավերով: Իրանի կառաարության կարևորագույն նպատակներից մեկը հարևան երկրների հետ սերտ հարաբերությունների հաստատումն է»:

Լրագրողների հետ ճեպազրույցում, Հասան Ռոհանին նշել է. «Իրանը լավ հարաբերություններ ունի Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ և երկու երկրների հետ հարաբերությունների ընդլայնման համար գոյություն ունեն բազմաթիվ հնարավորություններ»:

Իրանի նախագահը հավելել է, որ տարանցման և Իրանի հարավային ծովերը Միջին Ասիային ու Կովկասին միացնելու հարցը դեռևս կարևոր խնդիրներ են, քանի որ Իրանը Միջին Ասիայի ու Կովկասի հետ կապվում է Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջոցով:

Նա հավելել է, որ Իրանի հարավ-արևելյան Չաբահարի երկաթգիծը Զահեդանին միացնելու նախագիծը գործադրման փուլում է:


Նշենք, որ Զահեդանի երկաթգիծը Չաբհարը միացնելու է Կենտրոնական Ասիային: Գործադրման փուլում է նաև Իրանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի համատեղ նախագիծը՝ Ռաշտը Աստարային միացնող երկաթգիծը, որի միջոցով Իրանը միանում է Կովկասին, Ռուսաստանին ու Եվրոպային: