27.11.2024
Թուրքիայի ԶՈւ–րին է տրամադրվել նոր հարվածային անօդաչու
prev Նախորդ նորություն

Թուրքական լիրան ռեկորդային կերպով արժեզրկվել է

Թուրքական լիրայի արժեքն այսօր առավելագույն ցածր մակարդակի է հասել, քանի որ ներդրողները վախենում են առևտրային պատերազմ սկսվելուց:


Արժեքը դոլարի համեմատությամբ ընկել է ավելի քան 4-ով`հասնելով 4.0361-ի: Իենի նկատմամբ լիրան կորցրել է 3%, եվրոյի նկատմամբ նոր ռեկորդ է սահմանվել `4.9778:


Թրամփի որոշումը`հարկեր կիրառել Չինաստանի նկատմամբ և Պեկինի արձագանքը առևտրային պատերազմ սկսվելու մտավախություններ են առաջացրել, ինչը կարող է խաթարել համաշխարհային աճը:


Թուրքիայի կախվածությունը օտարերկրյա կապիտալից լիրան դարձնում է առավել զգայուն արժույթներից մեկը՝ ռիսկային տրամադրությունների փոփոխություններին: