26.11.2024
Թեհրանն ու Անկարան ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 30 միլիարդ դոլարի
prev Նախորդ նորություն

Blackwater-ի ամերիկացի հիմնադիրը փորձել էր Բաքվին ինքնաշեն կործանիչներ վաճառել

Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսը փորձել է Thrush Aircraft ընկերության արտադրության Thrush 510G ինքնաշեն կործանիչ վաճառել Ադրբեջանի զինված ուժերին, ինչը կհամարվեր ԱՄՆ օրենսդրության խախտում: Այս մասին գրում է The Intercept-ը:


Ինքնաթիռն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով՝ դաշտում պեստիցիդներ ցանելու համար։ Սակայն Փրինսի ընկերությունը դրանց ռազմական մոդելն էր ստեղծել՝ 23-մմ թնդանոթով, որի տարողունակությունը 7 հրթիռ է: Այն ունի նաև լրացուցիչ զրահապատում: 2016-ին King & Spalding մասնավոր փաստաբանական ընկերության փաստաբան, ներկայումս ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Blackwater-ի հիմնադրի այդ մտադրության մասին հայտնել էր երկրի արդարադատության նախարարությանը:


Ընկերությունը Հոնկոնգում տեղակայված բեռնափոխադրումների Frontier Services Group ընկերության 2015 թվականի զեկույցի հիման վրա եկել էր եզրահանգման, որ Փրինսը մտադիր էր, առանց արտոնագրի զենք վաճառել մեկ այլ երկրի: «FSG ընկերության ներկայիս խոսնակն ասում է, որ ընկերության և Փրինսի՝ ԱՄՆ օրեսնդրությունը ոտնահարելու հետ կապված յուրաքանչյուր պնդում կեղծ է», -նշում է աղբյուրը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ապացույցներ կան, որ Փրինսը զենք է առաջարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:


2007 թվականին Blackwater ընկերության պահակայինները կրակ էին բացել խաղաղ իրաքցիների վրա, սպանելով 17 մարդու:


Երկրի իշխանությունները պահանջում էին սպանվածների հարազատներին վճարել $136 մլն փոխհատուցում, սպառնալով այդ ընկերության աշխատակիցներին դատական հետապնդմամբ: