24.11.2024
Ֆրանկոֆոն ֆորումը կկայանա Ծաղկաձորում. նախապատրաստական հանդիպում Փարիզում
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լապշինը գալիս է Երևան

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ գալիս է Երևան: Այցը տեղի կունենա ապրիլին:

«Իսկ ես մեկնում եմ Երևան զբոսաշրջության ցուցահանդեսի: Պատրաստվում եմ ներկայացնել իմ` «Լապշինի հետքերով Բաքվում» հեղինակային փաթեթը, որի շրջանակում թռիչք Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռով, all inclusive հանգիստ բանտում և Բաքվի ծանր հանցագործությունների դատաանում: Փաթեթի գինը պայմանագրային :) կատակ էր:


Իրականում ցուցահանդեսին կպատմեմ ճամփորդությունների մասին, հետաքրքիր է լինելու` համեցեք»,- գրել է նա իր Facebook-յան էջում:


Հիշեցնենք, որ Լապշինը 2016-ի վերջին Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալվել էր, այնուհետեւ արտահանձնվել էր Բաքու: Ադրբեջանը նրան Արցախ այցելության համար իր սեւ ցուցակում էր ընդգրկել: Բաքվում դատարանը Լապշինին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:


Ահյունեհտեւ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: Պարզվել էր, որ Լապշինին բանտում գրեթե ինքնասպանության էին հասցրել: Այժմ Լապշինը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ, որի գանգատի հիմք են դարձել մահափորձն ու խոշտանգումները։ Դեռ հայտնի չէ, երբ տեղի կունենա դատը։