26.11.2024
Մոտ 3 անգամ իջնելու են մաքսատուրքերը. ԵԱՏՄ ու Իրանն ազատ առևտրի համաձայնագիրն կստորագրեն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի պատրաստվում լքել ՎՈւԱՄ–ը

Ադրբեջանն ոչ միայն չի պատրաստվում լքել ՎՈւԱՄ–ը(Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), այլև ակտիվ մասնակցում է կազմակերպության աշխատանքներին։


Անդամ–երկրներն աշխատում են տրանսպորտային միջանցք ստեղծելու ուղղությամբ, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու ուղղությամբ։ Այս աշխարհաքաղաքական պայմաններում ՎՈւԱՄ–ը պահանջված կազմակերպություն է։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիևը։

Նա նշել է, որ ՎՈւԱՄ–ին ժամանակ առ ժամանակ փորձում են «կպցնել» հակառուսական կազմակերպության պիտակ, սակայն կազմակերպությունը չի եղել ու չի լինելու հակառուսական հարթակ`«մեր նպատակն է տրանսպորտային, էներգետիկ համագործակցության զարգացում»։