19.04.2025
Հենրիխ Մխիթարյանը իր ավտոմեքենան նվիրեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
prev Նախորդ նորություն

Սարգսյանը շնորհավորական ուղերձից հետո նաեւ հեռախոսազանգով է ջերմորեն շնորհավորել Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 19-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորել նրան վերընտրվելու կապակցությամբ:


Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։


Հեռախոսազրույցի ընթացքում ռազմավարական գործընկեր, դաշնակից երկու պետությունների ղեկավարները երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողականորեն խորացնել ու ամրապնդել միջպետական հարաբերությունները և համագործակցությունը, ինչպես նաև ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:


ՌԴ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին:


Ավելի վաղ, Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով։


Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 18-ին, որի նախնական արդյունքներով Պուտինն ստացել է ավելի քան 76 տոկոս ձայն:

Հունիսից Brussels Airlines-ը կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Երևան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար