23.11.2024
ՌԴ հետ ռազմավարական հարաբերությունների ամրապնդումը ՀՀ առաջնահերթություններից է. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը Կոպենհագենում ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը

Պաշտոնական այցով Կոպենհագեն ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրեց իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը:


Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ԵՄ տարբեր ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ընձեռած հնարավորություններին։


ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկաներին տեղեկացրեց միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների ու դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին։


Նախարար Նալբանդյանը Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության ներկայացուցիչներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը: